Կասպից ծովում այրվել է ադրբեջանական նավը, տուժել է 14 մարդ


21:00 , 9 մայիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Չորեքշաբթի օրը Ադրբեջանի ափերին մոտ Կասպիական նավթային նավատորմին պատկանող «Իսրաֆիլ Հուսեյնով» խողովակաշարային նավի վրա տեղի է ունեցել պայթյուն:

Ինչպես հաղորդել է Trend-ը, ժամը 18: 30-ի սահմաններում նավը բռնկվել է, ինչի հետևանքով տուժել է 14 մարդ: Այս պահին կրակը մարված է:

Տուժածները «Citadel» նավով հասցվել են ափ, ապա տեղափոխել են Բաքվի կենտրոնական հիվանդանոց, նրանցից երեքը ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժնում:

Նախնական տվյալներով, պայթյունի պատճառ է հանդիսացել խողովակաշարի տեղադրման սարքավորման վթարը: