Շիրակի փրկարարական վարչությունը համալրվեց նոր տեխնիկայով


01:00 , 10 մայիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության՝ Հայաստանին տրամադրած տեխնիկայի մի մասը՝ հրշեջ մեքենանա և 1 ավտոսանդուղք տրամադրվեց   ՀՀ  ԱԻ նախարարության  փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցին:

«Մեր  բազան 21-րդ դարում առաջին անգամ է թարմացվում: Առաջին փուլով Շիրակի մարզի համար ստացել ենք 6 մեքենա, իսկ սեպտեմբերին ստանալու  ենք  ևս 7 հրդեհաշիջող մեքենա: Մեր մարզի տեխնիկան արդեն շատ հին էր, բարդ էր աշխատանքների կազմակերպումը, իսկ ամեն հրդեհից հետո կատարում էինք մեքենաների վերանորոգում: Սա  մեր մարզի համար փրկություն է, սեպտեմբերին, ևս 7 մեքենա ստանալով մեր բազան 100 տոկոսով լրացվելու է»,-«Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը՝ տեղեկացնելով, որ ճապոնացի մասնագետները վերապատրաստում կանցկացնեն նաև Շիրակի մարզում: 

Նոր մեքենաներն ունեն մի շարք  առավելություններ՝ տեխնիկական հնարավորություններն  են շատ և ավելի ապահով են հենց փրկարարաների համար: «Այս նոր մեքենաները կնպաստեն հրդեհաշիջման աշխատանքերը մի կողմից որակյալ, մյուս կողմից հենց փրկարարների համար անվտանգ կազմակերպելուն: Մեքենաները ոչ միայն թեթև   են, այլ նաև համարված են անհրժեշտ բոլոր պարագաներով, իսկ ավտոսանդուղքն աննկարագրելի հնարավորություն ունի՝  ավելի քան 28 մետր բարձրանալու հնարավորությամբ:  Մեքենանաները համալրված են նաև օդի մատուցման համակարգերով: Տրամադրվել է նաև հրշեջ համազգեստ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ավտոսանդուղքի հնարավորությունները գյումրեցիները տեսան հենց տեղում՝ 28 մետր 30 մ բացվող սանդուղքից հրշեջները ջրով լվացին «Վարդանանց» արձանախումբը:

2017թ. սեպտեմբերի 7-ին Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև ստորագրվեց 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիր: Ծրագրի ընդհանուր արժեքն է ավելի քան 14 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրով նախատեսված տեխնիկայի երկրորդ խմբաքանակը (22 հրշեջ մեքենա) պլանավորվում է տրամադրել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: