Pastinfo.am-ը գրում է.
Ղազախստանի ինտերնետ-պրովայդերները արգելափակել են Facebook, Instagram, YouTube և Telegram սոցկայքերի մուտքը: Այդ մասին ամփոփագրում հաղորդել է NetBlocks կազմակերպությունը:
Շարունակում են գործել Twitter- ը, WhatsApp- ը. Telegram-ը հասանելի է միայն շարժական սարքերում՝ սոցիալական ցանցի քաղաքականության շնորհիվ: Նշվում է նաև, որ չեն գործում քաղաքական և սոցիալական բովանդակություն ունեցող մի շարք կայքեր:
Ավելի վաղ Ղազախստանի գլխավոր դատախազությունը խնդրել է երկրի քաղաքացիներին զերծ մնալ մայիսի 9-ին չարտոնված ակցիաներից: