Լայնորեն տարածված E171 սննդային հավելումն արգելվել է առողջությանը մահացու վնաս պատճառելու հետևանքով


23:00 , 9 մայիս, 2019

Ֆրանսիայում E171 (տիտանի երկօքսիդ) սննդային հավելումը առողջության համար խիստ վտանգավոր է ճանաչվել: E171 պարունակող մթերքների վաճառքը կարգելվի 2020 թ.-ի հունվարի 1-ից: Երկու նախարարություններ՝ էկոնոմիկայի և շրջակա միջավայրի, հայտարարել են, որ կհետևեն առողջության ոլորտի փորձագետների խորհուրդներին:

Պաշտոնապես տիտանի երկօքսիդը մինչ այժմ լիովին անվնաս է համարվել: Այս սննդային հավելումը հաճախ օգտագործվում է որպես սպիտակ ծածկույթ կոնֆետների, հացաբուլկեղենի, մաստակի, հաբերի և դրաժեների արտադրությունում: E171 ավելացնում են նաև պատրաստի սոուսների, պանրի, խմորեղենի, արևապաշտպան քսուքների, ատամի մածուկի մեջ:

https://cdnimg.rg.ru/img/content/168/77/47/clear-1205688_1920_d_850.jpg

Սպառողներին վստահեցնում են, որ նյութն ամբողջությամբ դուրս է գալիս օրգանիզմից, գրում է Zentrum-ը: Սակայն E171-ի փորձարկումները ցույց են տվել, որ տիտանի երկօքսիդը կարող է կուտակվել օրգանիզմում՝ լյարդում, թոքերում, աղիներում և նույնիսկ ուղեղում: Նյութը կարող է մի շարք քրոնիկական և ուռուցքային հիվանդությունների պատճառ հանդիսանալ:

Այսպիսով՝ Ֆրանսիան առաջին երկիրն է, որտեղ սննդամթերքի արտադրության ոլորտում տիտանի երկօքսիդի օգտագործումը պաշտոնապես արգելվելու է: