Բացի սրտի կաթվածի հայտնի ախտանիշներից՝ կրծքավանդակի սուր ցավից և թթվածնի անբավարարությունից, կան նաև քիչ հայտնի նշաններ, որոնք ցույց են տալիս սրտի կաթվածի հավանականությունը:
Բժիշկները զգուշացնում են, որ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին կարող է ազդարարել մարմնի կամ եղունգների շրջանում կիսաթափանցիկ բշտիկների տեսքով մաշկի ցանը: Դրա առաջացումը կապված է խոլեստերինի նստվածքի հետ: Նման ցանի առկայության դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար:
Սրտամկանի ինֆարկտի վտանգավոր ախտանիշ կարող են լինել կարմիր և մուգ մանուշակագույն շերտերը եղունգների տակ:
Բժիշկները հիշեցնում են, որ չպետք է անտեսել նաև գլխապտույտը, կրծքավանդակի շրջանում ցավը կամ ձեռքերի թմրածությունը:
Մասնագետները խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ վարել, ճիշտ սնվել՝ բացառելով ճարպոտ և վնասակար սնունդը, և չմոռանալ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին: