Սթրիմերը նկարահանել է փողի դիմաց վազող կիսամերկ մոդելներին և պատժվել է


22:00 , 9 մայիս, 2019

Դեն Բիլզերյանի Twitch-ի ալիքն արգելափակվել է վազքուղով վազող բիկինիով մոդելների տեսանյութի պատճառով, գրում է Dexerto-ը:

Աղջիկները փորձել են 5 րոպեում մոտավորապես 1.6 կմ անցնել՝ սթրիմերի խոստացած գումարը ստանալու նպատակով:

Reddit-ի օգտատերերը, որոնց մեկնաբանությունները ներկայացրել է Dexerto-ն, ենթադրել են, որ Twitch-ն արգելափակել է սթրիմերի ալիքը, քանի որ տեսանյութը սեքսուալ բնույթի է համարել, ինչը հակասում է ծառայության քաղաքականությանը:

Բիլզերյանը դեռ չի մեկնաբանել իր ալիքի արգելափակումը: Այդ տեսանյութը նա նկարահանել է մարիխուանա վաճառող իր սեփական ընկերությունը գովազդելու նպատակով: