Դիեր են հայտնաբերվել


17:00 , 9 մայիս, 2019

Մայիսի 9-ին, ժամը 14:05-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Մ.Պ.-ի (ծնված 1961 թ.) դին:

***

Մայիսի 9-ին, ժամը 13:18-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում կա քաղաքացու դի. տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա.Մ.-ի (ծնված 1984 թ.) դին իջեցրել են տանիքից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: