Իրանը որոշել է «միջուկային գործարք»-ից դուրս գալ փուլ առ փուլ


19:00 , 9 մայիս, 2019

«Միջուկային գործարք»-ից Թեհրանի դուրս գալը նախատեսվում է իրականացնել փուլ առ փուլ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին, փոխանցում է IRIB-ը։

Նա նշել է, որ Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրից դուրս գալն «օրակարգում է»։

Հիշեցնենք, որ Իրանը դադարեցրել է «միջուկային գործարք»-ի շրջանակում ստանձնած պարտավորվածությունների մի մասը։ Թեհրանը հայտարարել է, որ 2 ամսում նոր համաձայնագիր պետք է նախապատրաստվի, հակառակ պարագայում Իրանը կսկսի ուրանի հարստացումը։