Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն մտադիր է Կաննի 72-րդ կինոփառատոնում ներկայացնել «Ռեմբո V. վերջին արյունը» ֆիլմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Վիետնամի պատերազմի վետերան Ջոն Ռեմբոյի մասին հերթական ֆիլմի նկարահանումներն ավարտվել են մեկ ամիս առաջ։ Ստալոնեն պատրաստվում է մասնակցել մայիսի 24-ին կինոնկարի հատուկ ցուցադրմանը։
«Դերասանն էկրաններ կվերադառնա առաջիկա աշնանը․ Սիլվեստր Ստալոնեն կրկին Ջոն Ռեմբոյի դերը կխաղա»,-ասել են փառատոնի կազմակերպիչները։