Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Ջենիֆեր Լոպեսի աստղը. ՖՈՏՈՇԱՐՔ


11:07 , 21 հունիս, 2013

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Ջենիֆեր Լոպեսի աստղը. ՖՈՏՈՇԱՐՔՀոլիվուդի Փառքի ծառուղում հունիսի 20-ին կայացել է դերասանուհի և երգչուհի Ջենիֆերին Լոպեսին նվիրված աստղի հանդիսավոր բացումը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, 2500-րդ աստղի բացման արարողությանը ներկա են եղել ռեփեր Pitbull-ը, «American Idol» շոու-ծրագրի պրոդյուսեր Նայջել Լիֆգոուն, դերասանուհի Ջեյ Ֆոնդան, ինչպես նաև ռեժիսոր Գրեգորի Նավան` «Սելենա» ֆիլմի հեղինակը, որտեղ Լոպեսն ունեցել է իր առաջին մեծ դերը: Երախտիքի խոսքում արտիստուհին հայտարարել է, թե ցնցված է նմանօրինակ վերաբերմունքից և խորին շնորհակալություն հայտնել երկրպագուներին երկարամյա աջակցության ու հավատարմության համար: Հոլիվուդի Փառքի ծառուղին հիմնադրվել է 1958 թվականի: