Այս օրը ամբողջ Եվրոպան նշում է որպես Եվրոպայի օր


15:02 , 9 մայիս, 2019

1950 թ. մայիսի 9-ին Ռոբեր Շումանը հրապարակեց միացյալ Եվրոպայի մասին իր հայտնի հռչակագիրը, որը գաղափարական հիմք դարձավ Միացյալ Եվրոպայի կառուցման համար:

Այս օրը ամբողջ Եվրոպան նշում է որպես Եվրոպայի օր, քանի որ Եվրոպայի միավորմամբ հիմք դրվեց նոր քաղաքակրթության, որը երաշխավորեց երկարատև խաղաղություն, ժողովուրդների բարեկամություն, տնտեսական և սոցիալական բարեկեցություն:

Հիմնված լինելով համամարդկային արժեքների վրա՝ Միացյալ Եվրոպան՝ ի դեմս Եվրոպական միության, դարձավ խաղաղություն ու բարեկեցություն արտահանող միավոր, շահեց շատ ազգերի ու ժողովուրդների սերն ու համակրանքը և դարձավ շատ պետությունների ներսում համակարգային բարեփոխումների գեներատորն ու գաղափարական և նյութական աջակիցը:

Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն գրեթե 3 տասնամյակի պատմություն, որի ընթացքում ԵՄ-ը նախաձեռնել, աջակցել և խրախուսել է արմատական և համակարգային բարեփոխումներին Հայաստանի Հանրապետություն, մշտապես կանգնած է եղել Հայաստանի և հայ ժողովրդի կողքին որպես հուսալի և վստահելի գործընկեր:

Շատերս ենք վայելել Միացյալ Եվրոպան, օգտվել միասնական դրամական միավորից, շրջել պետությունների միջև առանց սահմանային հսկողության, արտահանել արտադրանք և ներմուծել որակյալ ապրանքներ:

Տոնդ շնորհավոր, Եվրոպա։