Ամերիկացի ուսանողը 100 մետրը վազել է 0,4 վայրկյան դանդաղ, քան Ուսեյն Բոլտը. շշմեցուցիչ ռեկորդ


21:30 , 9 մայիս, 2019

18-ամյա ամերիկացի ուսանողը հաղթել է 100 մետրանոց մրցավազքը: Նա գրանցել է համարյա նույն ռեկորդը, ինչ համաշխարհային ռեկորդակիրը:

Տղան պարզապես ավելի դանդաղ է հասել՝ 0,4 վայրկյան ուշ, քան Ուսեյն Բոլտը: 

Ցավոք սրտի, տղայի ժամանակը ռեկորդ չի սահմանվի, քանի որ նա վազել է 4,2 մղոն ժամում:

Միևնույն է, սա ամերիկացիների շարքում ռեկորդ է, ովքեր դեռ 20 տարեկան չեն:

Տղան հայտնի է «Սպիտակ կայծակ» մականվամբ, և նա ցանկանում է մասնակցել 2020-ի Օլիմպիական խաղերին:

Բնականաբար, նրա հայրը շատ է հպարտանում տղայով: Մարկ Բոլինգը լրագրողներին ասել է, որ տղայի արագությունն ու ատլետիզմը գենետիկայով են փոխանցվել: