Երևանում կայացավ «Անմահ գունդ» խորագրով քայլերթը, որին մասնակցեց նաև ՀՀ նախագահը (Video)


14:40 , 9 մայիս, 2019

Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում խորհրդային բանակի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Արամ Խաչատրյանի արձանի մոտից մեկնարկել է «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական ՀԿ-ն-ի և պաշտպանության նախարարության համատեղ «Անմահ գունդ» խորագրով քայլերթը։ Նույն խորագրով քայլերթեր կլինեն Հայաստանի մյուս 8 քաղաքներում ևս՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Ալավերդիում, Հրազդանում, Մասիսում և Քասախ գյուղում:

Երևանյան քայլերթին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։