Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է մայիսյան եռատոնի տոնական միջոցառումներին


14:10 , 9 մայիս, 2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 9-ին Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին։

Ազգային ժողովի նախագահը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և Շուշիում` Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ։

Այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օրենսդիր մարմինների ղեկավարների հանդիպումը: