Անջեյ Կասպշիկն ու Զաքիր Հասանովը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը


13:30 , 9 մայիս, 2019

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, հայտնում է minval.az-ը՝ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

Հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել շփման գծում տիրող իրավիճակի, անցկացված մշտադիտարկումների արդյունքների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: