ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» (Photo)


11:30 , 9 մայիս, 2019

Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ինչպես հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը, նրանք հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: