Մայիսի 9-ի տոնակատարությունները Ստեփանակերտում սկսվում են մի շատ խորհրդանշական և հուզիչ կարգով: Հրապարակում հավաքվում են բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախի ինքնապաշտպանության և ազատագրման մարտերին: Հիմա նրանք տարբեր զբաղմունքի տեր մարդիկ են` նախագահ, վարչապետ, բժիշկ, թոշակառու, նախկին պատգամավոր...
Բոլորը հրապարակից քայլում են դեպի братская могила՝ ողջունելու իրենց զոհված ընկերներին, ավետելու, որ Շուշին ազատագրված է, որ նրանց ինքնազոհողությունը գնահատված է:
Ամեն տարի ողջ մնացածների այդ սարսռեցնող երթը դեպի братская могила պատերազմ ապրածների խաղաղության երթ է, արժեքների վերահաստատում է: