Հայաստանի և Արցախի ղեկավարները Ստեփանակերտում մասնակցեցին եռատոնի միջոցառումներին (Video)


10:31 , 9 մայիս, 2019
Հայաստանի և Արցախի հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցում են մայիսյան եռատոնի միջոցառումներին: 

ՀՀ և ԱՀ ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ միջոցառումների կմասնակցեն նաև Շուշիում:

Հիշեցնենք, որ Մայիսի 9-ն արդեն 27 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար: 1945 թ․-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց 1992 թ.-ին  Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը: