Նորվեգիայի առողջապահության նախարարը քաղաքացիներին թույլ է տվել խմել և ծխել


01:45 , 9 մայիս, 2019

Նորվեգիայի առողջապահության նոր նախարար Սիլվի Լիստհյոուգը հայտարարել է, որ մարդկանց պետք է թույլատրեն ծխել, խմել և միս ուտել, գրում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով NRK ռադիոյին:

Նա նշել է, որ չի ցանկանում հոգևոր ուսուցիչ լինել և մարդկանց ասել, թե ինչպես պետք է նրանք ապրեն: «Իշխանությունները ուրախ են տեղեկացնել վատ սովորությունների մասին, բայց մարդիկ, որպես կանոն, գիտեն, թե ինչն է օգտակար և ինչը՝ ոչ»,- նշել է Լիստհյոուգը:

Նշվում է, որ Լիստհյոուգը Նորվեգիայի ամենաճանաչված քաղաքական գործիչներից է:

Հունվարի 12-ին Միսուրիի Վաշինգթոնի համալսարանի գիտնականները հայտնել են, որ ալկոհոլի փոքր չափաքանակը չի վնասում 65-ից բարձր տարիքի, սրտի անբավարարությամբ տառապող, մարդկանց առողջությանը և նույնիսկ երկարացնում է կյանքի տևողությունը: