10:37 , 21 հունիս, 2013Կոտայքի մարզում՝ Գեղադիր-Հացավան ճանապարհի 7-րդ կմ-ին, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան հունիսի 20-ին՝ ժամը 19.00-ին, բախվել է շինարարական աշխատանքներ կատարող JCB ZCX SITE էքսկավատորին, ինչի հետևանքով «ԳԱԶ-31105»-ի ուղևոր, 1981թ. ծնված Արտաշես Հայրապետյանը տեղում մահացել է։
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ «ԳԱԶ-31105»-ի վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: