Թրամփը մերժել է Կոնգրեսի՝ Մյուլերի զեկույցի ամբողջական տարբերակին ծանոթանալու առաջարկը


23:20 , 8 մայիս, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելել է «ռուսական գործի» հետաքննության արդյունքների վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի ամբողջական տեքստի փոխանցումը Կոնգրեսին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Սառա Սանդերսը՝ գրում է interfax.ru-ն :

«Նախագահողի կողմից (Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավասու հանձնաժողովի նախագահի) իշխանության ակնհայտ չարաշահման պատճառով, ինչպես նաև գլխավոր դատախազի խնդրանքով նախագահն այլընտրանք չունի, քան օգտագործելու իր լիազորությունները», – հայտարարել է Սանդերսը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի նախագահ Ջերալդ Նադլերը 2019 թվականի ապրիլի կեսերին հայտարարել էր, որ դիմել է ԱՄՆ Արդարադատության նախարարությանը՝ պահանջելով, որ մինչև մայիսի 1-ը հանձնաժողովին հասանելի լինի Մյուլերի զեկույցի ամբողջական տարբերակը:

Սպիտակ տունը հայտարարել է, որ իր դիմումով Նադլերը փորձել է շեղել նախագահի ուշադրությունը «աշխատանքային օրակարգից», ինչպես նաև տնտեսության աճից։