Ստեղծվել է մարդու մտքերը կարդացող սարք


10:37 , 21 հունիս, 2013

Uxexi sarqԿանադացի գիտնականները գործի են դրել մի սարք, որը, ինչպես իրենք են հավաստիացնում, թույլ է տալիս կարդալ մարդու մտքերը: Այս սարքը կարող է հնարավորության տալ շփվել, օրինակ, կոմայի մեջ գտնվող մարդկանց հետ:

Զարմանալի սարքը ստեղծվել է գլխուղեղի սքանավորման միջոցով ստացած արդյունքների հիման վրա: Այն հնարավորություն է տալիս մտքերը կարդալ ուղեղի գործունեության վերաբերյալ «մոնիտորիգի» միջոցով, որի ժամանակ հարցերին տրվում է «այո» կամ «ոչ» պատասխանը:

Ուղեղի ակտիվության բնութագիրը կազմելու համար Արևմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները փորձի արդյունքում կամավորներին, ովքեր համաձայնվել են մասնակցել սարքի փորձարկմանը, խնդրել են իրենց հարցերին պատասխանել միայն «այո» կամ «ոչ»-ով:

Մասնակիցների մեծ մասը իր պատասխանը կարողացել է փոխանցել з րոպեի ընթացքում: Րոպեներին այս ընդմիջումը բավական է եղել գիտնականների համար՝ ամուր կապ ստեղծելու համակարգչային ինտերֆեյսի հետ: