Չինուհի գիտնականը արհեստական բանականությանը կսովորեցնի կատակել


21:50 , 8 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի չինուհի գիտնական Հի Հին սկսել է զբաղվել հումորի զգացում ունեցող արհեստական բանականության ստեղծմամբ, գրում է lenta.ru-ն՝ Wired հարթակին հղումով:

Գիտնականը մտադիր է նպատակին հասնելու համար հումորի բազմաթիվ տեսություններ օգտագործել: Նրա խոսքով՝ իր առաջ բարդ առաջադրանք է դրված, քանի որ արհեստական բանականությունն աշխատում է հստակ ալգորիթմով, ինչը բացառում է իմպրովիզացիաները: Գիտնականը համոզված է, որ արհեստական բանականությունը չի կարող զվարճախոս դառնալ, անգամ եթե դրա մեջ ներբեռնվեն աշխարհի բոլոր կատակներն ու անեկդոտները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ