Armsport.am-ը գրում է.
«Չելսիի» առաջատար Էդեն Ազարը ձգտում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել «Ռեալի» կազմը:
AS-ը հաղորդում է, որ լոնդոնյան և մադրիդյան ակումբներն արդեն սկսել են բանակցությունները, իսկ Ազարը կարող է կարևոր դերակատարություն ունենալ դրանցում: Բանն այն է, որ «Չելսին» Ազարի տրանսֆերի համար 115 միլիոն եվրո է պահանջում, իսկ «սերուցքայինները» չեն ցանկանում այդքան շատ վճարել, քանի որ ամռանն այլ խոշոր տրանսֆերներ էլ են նախատեսել:
Սպասվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը կդիմի «Չելսիի» ղեկավարությանը՝ խնդրելով նվազեցնել իր տրանսֆերային արժեքը և տեղափոխության հարցում խոչընդոտներ չստեղծել:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Էդեն Ազարը մասնակցել է 36 հանդիպման, դարձել է 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի՝ լոնդոնյան ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսը: