Մյանմայում բանգլադեշյան ավիաընկերության ինքնաթիռ է կործանվել


18:30 , 8 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Բանգլադեշի Biman Bangladesh Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել է Մյանմայի «Յանգոն» միջազգային օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին և օդանավակայանին, ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և երեք մասի բաժանվել: Տուժածների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել: