Կալիֆոռնիայում երկու ամսվա ընթացքում 9 սատկած մոխրագույն կետ են հայտնաբերել


20:00 , 8 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Կալիֆոռնիայում`Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում, մոտ երկու ամսվա ընթացքում ինը սատկած ծովային կաթնասուն են հայտնաբերել: Ըստ մասնագետների` նման անկման պատճառը հիմնականում նավերի հարվածները կամ թերսնումն են. հայտնում է CNN-ը:

«Սա շատ անսովոր երևույթ է: Սովորական սեզոնի ընթացքում մեկից երեք անկած մոխրագույն կետեր ենք հայտնաբերում, բայց այս դեպքերն արդեն երեք անգամ ավելի են, ընդ որում` երկու ամսվա ընթացքում», – ասել է ծովային կաթնասունների կենտրոնի գլխավոր հետազոտող Պադրաիգ Դյուիգնանը: