Met Gala Ball-ը Քարդաշյանին արցունքների է հասցրել


22:15 , 8 մայիս, 2019

«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ 2013 թ.-ին Նյու Յորքում կայացած ամենամյա Met Gala Ball-ից հետո արտասվել է: Նա Instagram-ի իր էջում հրապարակել է այդ և մյուս տարիների Met Gala Ball-ին իր մասնակցության լուսանկարները և նկարագրել իր վերաբերմունքը դրանց նկատմամբ:

Այդ ժամանակ հղի Քարդաշյանը միջոցառմանը ներկայացել է Givenchy ապրանքանիշի ծաղկային պրինտով զգեստով: Սակայն, աստղի խոսքերով, նա իրեն անվստահ է զգացել և ոչ այնքան շքեղ, ինչպես ցանկանում էր:

Քիմը ևս մեկ ձախողում է համարել 2016-ի իր ելքը, երբ նա Met Gala Ball-ին ներկայացել է Balmain-ի զգեստով: Նա նշել է, որ չէր ազատվել ավելորդ քաշից, ուստի իրեն անվստահ էր զգում: Նա նաև խոստովանել է, որ իզուր է գունաթափել հոնքերը:

Image result for Бал Met Gala довел Ким Кардашьян до слез

Մետրոպոլիտեն թանգարանում անցկացվող Met Gala Ball-ին իր ամենահաջող մասնակցությունը Քարդաշյանը համարել է 2018-ը, երբ նա Versace ապրանքանիշի զգեստ է կրել: «Ես երբեք ինձ ավելի վստահ չեմ զգացել: Դա շքեղ տարի էր»,- խոստովանել է նա:

Մետրոպոլիտեն թանգարանում անցկացվող Met Gala Ball-ը Նյու Յորքի ամենամեծ բարձրաշխարհիկ միջոցառումներից է: Ամեն տարի հյուրերի երեկոյան զգեստը պետք է համապատասխանի Կոստյումների ինստիտուտում բացված նոր ցուցահանդեսի թեմատիկային: Met Gala Ball-ը տեղի է ունեցել մայիսի 6-ին և նվիրված է եղել գրող Սյուզեն Զոնթագի «Նշումներ քեմփի մասին» էսսեին: