Մայիսի 10-ն աշխատանքային օր է


16:40 , 8 մայիս, 2019

Հայաստանում մայիսի 9-ի եռատոնի միջոցառումներին հաջորդող օրը՝ մայիսի 10-ը, աշխատանքային է:

Այդ օրը կկայանա նաև կառավարությունը նիստը: e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությանն այն մասին, թե մայիսի 10-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է մայիսի 18-ի շաբաթ օրը: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և այն հրապարակած լրատվամիջոցներն արդեն լուրը հեռացնում են իրենց կայքերից: