Հրդեհ Երևանում գտնվող վագոն-տնակում. տուժածներ չկան


16:30 , 8 մայիս, 2019

Մայիսի 8-ին, ժամը 09:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:35-ին, մարվել` 10:12-ին:

Այրվել է վագոն-տնակի (մոտ 25 քմ) ներսի փայտյա երեսպատումը՝ ամբողջությամբ. տուժածներ չկան: