«Երևան Մոլ»-ը ներկայացրեց 2019-ի գարուն-ամառ նորաձևության թրենդները և Personal shopper-ի ծառայությունները


14:45 , 8 մայիս, 2019

Ի՞նչ անել, երբ պարզապես չես կողմնորոշում ինչ հագուստ կրել, եթե տեղեկացված չես ժամանակակից նորաձևության միտումներից, չգիտես, թե քեզ ինչ է սազում կամ էլ պարզապես տանից դուրս չգալով ուզում ես գնումներ անել. «Երևան Մոլի» Personal shopper ծառայությունը հաճախորդին հնարավորություն է տալիս օգտվելու անձնական ոճաբանի խորհուրդներից և ստեղծելու սեփական ոճը:

Արդեն կես տարի գործող այս ծառայությունն առաջին է Հայաստանում, և երեկ նախապես հայտարարված մրույթում ընտրված երեք մոդելները՝ Տաթևը, Դիանան և Անահիտը, հնարավորություն ունեցան անվճար օգտվելու այս ծառայությունից: Մինչ մասնակիցներին ընտրելն ուսումնասիրվել են նրանց անձնական էջերը, հաշվի է առնվել, թե ինչու են ուզում մասնակցել միջոցառմանը: 

«Personal shopper ծառայությունը երկու տարբերակով է գործում։ Երբ դուք գալիս եք, և ոճաբանը ձեզ հետ շրջում է խանութներով, մեկ ժամի արժողությունն է 5000 դրամ, իսկ եթե այդ ամենը ցանկանում եք կազմակերպել օնլայն, առանց տանից դուրս գալու, արժողությունն է 3000 դրամ»,- նշում է ոճաբան, միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը։

Օրվա առաջին մասում նախապես ընտրված 3 հաջողակ մասնակիցները հնարավորություն ունեցան անվճար խորհուրդներ ստանալու «Երևան Մոլի» ոճաբան Ինգա Մուրադյանի և Արմեն Գալյանի կողմից՝ անձնական ոճի, իրենց զգեստապահարանի, վարսահարդարման վերաբերյալ, ինչպես նաև դիմահարդարման կարևոր փաստերի մասին իմացան Նատալի Տոնոյանից:

«Մեր հերոսուհիները բավականին տարբեր են թե՛ խառնվածքով, թե՛ ոճով: Ես և Ինգան, ուսումնասիրելով աղջիկների ոճը, փորձել ենք հետաքրքիր լուքեր հավաքել: Նրանցից մեկը զբաղվում է հիփ-հոփով, ու նրա համար ընտրել ենք ավելի շատ սպորտային աութֆիթ, մյուս հերոսուհու համար ընտրել ենք ավելի կանացի, մինիմալիստական, նեյտրալ հագուստի տարբերակներ, իսկ երրորդ աղջկա համար ստեղծել ենք շատ էքսպերիմետնալ համադրություններ, ավելի համարձակ, ավելի գունեղ, երիտասարդական»,- նշում է Արմեն Գալյանը:

Ի դեպ, նա միջոցառման ժամանակ ներկայացրեց նաև 2019 թվականի գարուն-ամառ թրենդները, որոնք քննարկվեցին հրավիրված հյուրերի, ֆեշն բլոգերների, դիզայներների հետ: 

Միջոցառմանը հրավիրված դիմահարդար Նատալի Տոնոյանը ևս ներկայացրեց դիմահարդարման միտումները: Վերջինս նշում է, որ աղջիկները հաճախ չարաշահում են հայլայթերի կիրառությունն առօրյայում, բայց աշխարհը գնում է մինիմալին, ավելին՝ լրիվ մաքուր և խնամված մաշկն ավելի գեղեցիկ է:

Եթե դուք էլ ցանկանում եք օգտվել Երևան մոլի անձնական ոճաբանի ծառայությունից, գտնել Ձեզ համապատասխան հագուստ, ուրեմն այցելեք Երևան Մոլ, կամ զանգահարեք +37455555031 հեռախոսահամարով:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի