10:25 , 21 հունիս, 2013Հունիսի 20-ի երեկոյան Լատվիայում հրդեհ է բռնկվել մայրաքաղաք Ռիգայի ամրոցում, որը երկրի նախագահի պաշտոնական նստավայրն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Հրդեհն ավելի քան 3200 ք/մ տարածք է ոչնչացրել: Գիշերվա ընթացքում հրշեջներին հաջողվել է տեղայնացնել եւ մարել կրակը:
Հիմնականում տուժել է շինության տանիքը, 4-րդ հարկում վառվել է 600 ք/մ տարածք, իսկ երրորդում՝ 200 ք/մ: