Դեռ վաղ է խոսել ՌԴ-ի` հակաիրանական պատժամիջոցներին միանալու մասին. Պեսկով


14:30 , 8 մայիս, 2019

Yerkir.am-ը  գրում է.

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վաղաժամ է համարում խոսել ՌԴ-ի` հակաիրանական պատժամիջոցներին միանալու մասին` կապված Թեհրանի` միջուկային գործարքի շրջանակում որոշ պարտավորությունների կատարումից հրաժարվելու որոշման հետ. հայտնում է РИА Новости-ն:

«Ոչ, դեռ վաղ է խոսել այդ մասին, դեռ հարկավոր է սթափ գնահատել իրավիճակը, դիրքորոշումներ ներկայացնել այդ առումով»,-ասել է նա` պատասխանելով համապատասխան հարցին: