Եթե իմ ընկերն օրենքից վեր չէ, ուրիշ որևէ մեկի ընկերն էլ չի կարող օրենքից վեր լինել. Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ Բ. Սահակյանի ու Ա. Ղուկասյանի նամակի մասին


13:10 , 8 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին նրանց խորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդներ տան։ Այս մասին իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակի մասին:  

«Կարծում եմ, որ Արցախի նախագահի իրավախորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդներ տան: Գործն ուղարկվել է դատարան, այն գլխավոր դատախազի տիրույթում չէ: Եթե գլխավոր դատախազը նույնիսկ շատ ուզենա չի կարող այս հարցը լուծել: Ճիշտ չէ Արցախի երկու նախկին նախագահների համար հասցեագրել դիմում մի տեղ, որն իրենց իրավազորության ներքո չէ»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետը նշեց, որ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ  Քոչարյանը եղել է Արցախի առաջին նախագահը ու կա մարդկային գործոն, բայց «հարցեր ծագում են»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ