«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տ. Հակոբյանը հայտարարագրել է առանձնատուն:
Շարժական գույք հայտարարագրված չէ: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 100 000 ՀՀ դրամ, 6900 ԱՄՆ դոլար և 1200 եվրո: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:
2018թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2018թ. հարկային տարվա սկզբում նա ունեցել է ISUZU AXIOM 3.5 I մակնիշի ավտոմեքենա, որը վաճառվել է 2 400 000 ՀՀ դրամով: 2018թ. նրա եկամուտների հանրագումարը կազմել է 7 556 780 ՀՀ դրամ, որը ստացել է աշխատավարձից, գույքն օտարելուց և քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: