Գիտնականները հայտնել են, որ կանայք կարող են հայտնվել վերացման եզրին


03:08 , 8 մայիս, 2019

Սոցիոլոգները նշում են, որ Երկիր մոլորակի վրա սեռերի հարաբերությունը հօգուտ տղամարդկանց է։ Կանայք քիչ են ծնվում, և ժամանակի ընթացքում նրանց կարող է վերացում սպառնալ։

Սկսած նախորդ դարի 70-ական թվականներից՝ նվազում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների քանակը։ Սոցիոլոգների տվյալների համաձայն՝ աշխարին հարկավոր է ևս 23 միլիոն կին։

Այս հետազոտությունը հրատարակվել է PNAS ամսագրում։ Պարզվել է, որ աշխարհի 12 երկրներում աղջիկների թիվն ավելի քիչ է, քան տղաներինը։ Աղջիկների պակասը զգացվում է հատկապես Հնդկաստանում և Չինաստանում։ Այսպես՝ 1970 թվականից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում Չինաստանում եղել է 11.9 միլիոն կնոջ պակաս, իսկ Հնդկաստանում՝ 10.6 միլիոն։

Այս երկու երկրներում ապրում են երկրագնդի ամբողջ բնակչության 38%-ը։ Հենց այս երկրներն են պատասխանատու դեմոգրաֆիական անհավասարակշռության համար։ Այս երկրներում հաճախ են իրականացնում սելեկտիվ աբորտներ։