Tert.am-ը գրում է.
Չինաստանի Լյաոնին նահանգի Ֆուշուն քաղաքում կռունկավարը 14 մարդու է փրկել, որոնք չէին կարողանում դուրս գալ այրվող տնից:
Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով չինական աղբյուրին, հրդեհը բռնկվել է շինարարության վայրի մոտ, որտեղ աշխատելիս է եղել 19-ամյա Լան Ցզյունզղեն: Կրակը պատել է առաջին հարկում գտնվող խանութը և արագորեն տարածվել շենքի հարկերով: Երիտասարդը վերամբարձ կռունկը մոտեցրել է այրվող շենքին և կես ժամվա ընթացքում դուրս բերել մարդկանց պատուհաններից վերամբարձ կռունկի ճոպանին ամրացված զամբյուղի օգնությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ