Հայաստանը խիստ բացասական և ոչ բարեկամական կգնահատի «Պոլոնեզների» վաճառքն Ադրբեջանին․ փոխարտգործնախարար


21:10 , 7 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Եթե հաստատվի տեղեկատվությունը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բելառուսում է գտնվում «Պոլոնեզ» համակարգեր ձեռք բերելու համար, ապա Հայաստանը այն խիստ բացասական և ոչ բարեկամական կգնահատի:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

«Խոսքը գնում է ոչ միայն Բելառուսի մասին, այլ նաև այն երկրների, որոնց արտադրանքի հիման վրա կառուցվում է «Պոլոնեզ» համակարգը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ