Facebook-ը և Instagram-ը ջնջել են Ուկրաինայի շուրջ կենտրոնացված ռուսական օգտահաշիվները


23:20 , 7 մայիս, 2019

Facebook և Instagram սոցցանցերից Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ուղղությամբ կենտրոնացված շուրջ 100 օգտահաշիվ է հեռացվել։ Այս մասին ասվում է Facebook-ի կիբերանվտանգության վարչության ղեկավար Նաթանիել Գլեյշերի ուղերձում։

Նշվում է, որ հեռացված էջերից տեղեկատվական հարձակումներ են իրականացվել, որոնք սկսվել են Ռուսաստանից և Ուկրաինայի վերաբերյալ ոչ արժանահավատ տեղեկություններ են տարածել։ Հեռացվել է 97 օգտահաշիվ, խումբ և էջ։

«Մենք մշտապես աշխատում ենք գործունեության այդ տեսակը հայտնաբերելու և դադարեցնելու ուղղությամբ, քանի որ չենք ցանկանում, որ մեր ծառայություններն օգտագործվեն մարդկանց մանիպուլացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։