ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելը, փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 7-8-ը` ժամը 11:00-15:00-ը, փակ է լինելու երթևեկության համար:
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: