HBO-ն խոստովանում է, որ վերջին էպիզոդում Starbucks-ի բաժակի առկայությունը սխալմունք է


15:34 , 7 մայիս, 2019

Game of Thrones-ի վերջին էպիզոդում, որը վերնագրված է «Վերջին սթարքը», երկրպագուները նկատել են Starbucks-ի բաժակ, ինչը խառնաշփոթ է առաջացրել համացանցում։ Ոմանք ծիծաղով են ընդունել վրիպակը, իսկ մյուսները քննադատել են այն։ 

HBO հեռուստաալիքը վերջապես բացատրություն է տվել. 

«Նորություններ Ուինթերֆելից։ Էպիզոդում հայտնված լատտեի բաժակը սխալմունք էր. Դեյներիսը խոտաբույսերով թեյ է պատվիրել»։