«Ինչպես է ապրում Հայաստանը «թավշյա հեղափոխությունից» 1 տարի անց». РБК-ի տնօրենը հրապարակել է Փաշինյանի հետ բացառիկ հարցազրույցի անոնսը (Video)


14:10 , 7 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ռուսական РБК հեռուստաալիքի տնօրեն Իլյա Դորոնովն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ հարցազրույցի անոնսը:

Տեսանյութից պարզ է դառնում, որ Փաշինյանը պատմել է «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարված փոփոխությունների մասին:

«Մեր հեղափոխությունը ռոմանտիզմի՝ պրագմատիզմի նկատմամբ հաղթանակ էր»,-ասել է ՀՀ վարչապետը:

Բացի այդ, երկրի ղեկավարը հարցազրույցի ընթացքում պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «շատ լավ» փոխհարաբերությունների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ