Նիկոլ Փաշինյանը սվաղեց Հանրային ռադիոյի՝ հեղափոխության օրերին կոտրած դուռը (Photo, Video)


13:58 , 7 մայիս, 2019

Այսօր՝ մայիսի 7-ին, Ռադիոյի օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հանրային ռադիո։ Շենքով բարձրանալիս նա կանգ առավ այն դռան մոտ, որն անցած տարի հեղափոխության օրերին կոտրել ու ներխուժել էին լուրերի տաղավար։ Դուռը վերանորոգման մեջ էր։ Փաշինյանն ինքն էլ կանգ առավ ու մի փոքր սվաղեց դրա անկյունային հատվածները։