Քաղցը՝ որպես հիվանդության նշան. ինչո՞ւ ես ցանկանում հաճախ ուտել


12:34 , 7 մայիս, 2019

Ինչո՞ւ ենք մենք առհասարակ ցանկանում ուտել

Սով անվանում են մարդկային օրգանիզմի՝ սնունդ ցանկանալու պահանջմունքների ֆիզիոլոգիական արտահայտությունը։ Այս զգացողությունը կարգավորում է սննդային կենտրոնը, որը տեղակայված է հիպոթալամուսում՝ գլխուղեղի տվյալ բաժնում։ Սննդային կենտրոնն իր հերթին բաժանվում է հատվածների։ Դրանցից յուրաքանչյուրը տարբեր ֆունկցիաներ է կատարում։ Դրանք քաղցի և հագեցածության կենտրոններն են։

Այն բանից հետո, երբ մարդն արդեն կերել է, ուղեղը ստանում է հագեցածության մասին ազդանշան։ Այդպիսի արձագանքի արագությունը կախված է այն բանից, թե որքան արագ կամ դանդաղ է մարդն ուտում, սննդի մեջ որքան ածխաջրածիններ են եղել և այլն։

Եթե ուտելուց հետո ձեզ մոտ կրկին արագ վերադառնում է քաղցի զգացումը, ապա դա արդեն հիվանդության սիմպտոմ է կամ օրգանիզմում ինչ-որ խնդրի առկայության նշան։

Եթե դուք շարունակ ուզում եք ուտել, ապա դեռ մի շտապեք ձեզ մեղադրել շատակերության մեջ։ Քաղցի զգացման շարունակական առկայության պատճառները շատ են, և դրանց մեջ կան ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական  խնդիրներ։

Քաղցի զգացման հաճախ ի հայտ գալու պատճառները

Պատճառները, համաձայն որոնց մենք ցանկանում ենք ուտել, կարող են հարուցված լինել ինչպես մի շարք հիվանդություններով, այնպես էլ իրավիճակներով, որոնք մարդն ինքն է սադրել։

Այսպես` քաղցի չդադարող զգացում ի հայտ է գալիս մի շարք հիվանդությունների դեպքում.

Քաղցի անընդհատ զգացողությունը կարող է հարուցված լինել մի շարք հոգեբանական և հոգեկան խնդիրներով․