Sports.kz. Տիգրան Բարսեղյանը ՂՊԼ-ի` տուրի խորհրդանշական հավաքականում է


12:20 , 7 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի և «Կայսարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Sports.kz-ի վարկածով ընդգրկվել է Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Գայլերի հայ կիսապաշտպանը մասնակցեց նրանց գրեթե բոլոր գրոհին, ստեղծեց վտանգավոր պահեր, իսկ Տիգրանի գոլն իսկապես գեղեցիկ ստացվեց»,- այսպես է մեկնաբանվել հայ ֆուտբոլիստը խաղը:

Հիշեցնենք` 9-րդ տուրում «Կայսարը» 3:1 հաշվով հաղթել է «Ակտոբեին», իսկ Բարսեղյանը խփել է իր թիմի վերջին գոլը` փայլուն հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

Այս հաղթանակից հետո «Կայսարը» 17 միավորով ՂՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: