Մարքլին գաղտնի տեղափոխել են հիվանդանոց. Daily Mail-ը ներկայացրել է Սասեքսի դքսուհու ծննդաբերության ուշագրավ մանրամասները (Photo)


11:52 , 7 մայիս, 2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, որը մտադիր էր իր առաջնեկին տնային պայմաններում լույս աշխարհ բերել, իրականում ծննդաբերել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում:
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 37-ամյա դքսուհուն հիվանդանոց են տեղափոխել ամուսինն ու նրա անվտանգության թիմի աշխատակիցները: Այս ամենն արվել է գերգաղտնիության պայմաններում, և անգամ թագավորական ընտանիքի անդամներն այդ մասին տեղյակ չեն եղել:

Հայտնի է, որ դքսուհին ծննդաբերել է բժիշկների տված ժամկետից յոթ օր ուշ: Նա լույս աշխարհ է բերել 3,2 կգ քաշով առողջ տղա: Ամենայն հավանականությամբ, դքսուհին ծննդաբերել է «Փորթլենդ»-ի ծննդատանը, որտեղ ծառայությունների գները սկսվում են 15 000 ֆունտ ստեռլինգից:

Հատկանշական է, որ երբ թագավորական ընտանիքի կրտսեր անդամը լույս աշխարհ է եկել, արքայազն Հարին կնոջ կողքին է եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին, ի տարբերություն արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի, պատրաստվում են իրենց երեխայի մասին հնարավորինս քիչ տեղեկություն տրամադրել լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ Մարքլը երեխայի հետ արդեն տուն է վերադարձել, իսկ արքայազն Հարին աշխարհի հետ կիսվել է հայր դառնալու առաջին տպավորություններով:

«Այդ փոքրիկի համար կարելի է մեռնել, երջանկությանս չափ ու սահման չկա»,- ասել է 34-ամյա արքայազնը:
Պարբերականը նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամը խառնածին երեխա է ունենում: 

Սասեքսների փոքրիկը կլինի թագավորական ընտանիքի առաջին բարձրաստիճան անդամը, որը Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիություն կունենա:

Royal staff confirmed the news with a traditional message on an easel outside Buckingham Palace. The notice pointedly failed to name the physicians who helped with the birth, as is traditionPrince Harry was clearly delighted to be a new father as he discussed the news in an impromptu press conference at Windsor CastleCrowds throng the streets outside Buckingham Palace following the arrival of the newest addition to the royal familyMeghan and Harry are thought to have welcomed their first son into the world at the private Portland Hospital in London, where even a basic delivery costs £15,000A man dressed as town crier outside Windsor Castle proclaimed news of the birth of the Duke and Duchess of Sussexs babyMeghan was supported in the delivery room by her husband Prince Harry and her mother Doria Ragland (far left)A woman holds up a banner informing passers-by outside Buckingham Palace about the happy news