Վատ կանխազգացում ունեի. Մոսկվա-Մուրմանսկ չվերթի տոմսը փոխած ուղևոր


02:15 , 7 մայիս, 2019

Tert.am-ը գրում է․

Մուրմանսկի շրջանի բնակչուհի Ալյոնա Մեդվեդևան պատմել է, որ պետք է լիներ «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո այրված Sukhoi Superjet 100 օդանավի ուղևորներից մեկը, սակայն փոխել է տոմսը: Նա նշել է, որ վատ կանխազգացում ուներ: Այս մասին հայտնում է «Զվեզդա»հեռուստաընկերությունը:

«Պետք է Մուրմանսկ վերադառնայի այդ չվերթով, սակայն փոխեցի տոմսը: Անգամ գնելու պահին զգում էի, որ մայիսի 5-ին չեմ մեկնելու: Տնօրենս թույլատրեց ևս երեք օր մնալ Մուրմանսկում, և ես առանց մտածելու փոխեցի տոմսը: Վթարի մասին իմացա ծնողներիցս: Մինչ ուշ գիշեր հետևում էր նորություններին: Շոկի մեջ էի, 41 զոհ, սարսափելի է»,- պատմել է Ալյոնան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։