Լավրովը, Պոմպեոյի հետ բանակցություններից հետո, կասկածում է ԱՄՆ-ի Վենեսուելայում պատերազմելու ցանկությանը


05:30 , 7 մայիս, 2019

Ռուսաստանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է աշխարհում ռազմավարական կայունությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ աշխարհում ոչ ոք չի ցանկանում, որ Վենեսուելայում ստեղծված ճգնաժամն ավարտվի պատերազմով: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքերով, Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողությունները կարող են աղետալի հետևանքների հանգեցնել:

«Ես, շփվելով իմ ամերիկացի և մյուս երկրների գործընկերների հետ, միանշանակ ռազմական լուծման կողմնակիցներ չեմ տեսնում: Հույս ունեմ, որ նման տեսակետը, որ բոլորն ունեն, կվերածվի գործնական քաղաքականության, որը կբացառի ռազմական լուծումը, քանի որ այն աղետալի կլինի», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը: