Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել, ԳՇ պետը հրավիրել է Բելառուսի ԳՇ պետին


03:47 , 7 մայիս, 2019

Զաքիր Հասանովը կենտրոնական հրամանատարային կետում կայացած ծառայողական խորհրդակցության ժամանակ ընդգծել է բանակի մարտունակության բարձր մակարդակի ապահովման կարևորությունը։

Հասանովը պաշտոնատար անձանց հանձնարարել է ավելի ինտենսիվացնել զորավարժություններն ու վարժանքները։ Օրեր առաջ Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ-երը հերթական անգամ զորավարժություններ էին իրականացնում, որի ընթացքում նաև լարված էր առաջնագծում իրավիճակը։

Նախարարը հանձնարարել է հատուկ ուշադրություն հատկացնել բոլոր զորատեսակների մարտունակության բարձրացմանը, հատկապես նրանց, որոնք տեղակայված են առաջնագծի մոտ։ Ադրբեջանի ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովը տարօրինակ զուգադիպությամբ հենց այս օրը Ադրբեջան է հրավիրել Բելառուսի ԳՇ պետ Օլեգ Բելակոնևին։ Բելառուսի ԳՇ պետի պատվիրակությունը արդեն ժամանել է Ադրբեջան ու այսօր մի շարք հանդիպումներ կունենա։