Եգիպտոսում հայտնաբերվել են բուրգերի շինարարների դամբարանները


06:08 , 7 մայիս, 2019

Եգիպտոսի հնությունների գծով նախարարությունը միջազգային հանրությանը պաշտոնապես ներկայացրել է Հնագույն թագավորության դարաշրջանի գերեզմանները, որոնք հայտնաբերվել են Գիզայի վրա՝ փարավոնների բուրգերի մոտ:

Ըստ Ahram Online-ի՝ նախկինում անհայտ գերեզմանի հայտնաբերման մասին հայտարարել է հնությունների գծով նախարար Խալեդ Էլ-Էնանին: Նա ասել է, որ իրենք հայտնաբերել են մի քանի դամբարաններ, դրանցից հնագույնը պատրաստված է կրաքարից մոտ մ․թ․ա․ 2500 տարի առաջ։

«Այդ գերեզմանների հայտնաբերումը ցույց է տալիս, որ բուրգերի շինարարները ստրուկներ չեն եղել, դրանք կառուցողներն իրենց սեփական դամբարանները կառուցել են իրենց թագավորների դամբարանների կողքին»,- մեկնաբանել է հայտնի եգիպտաբան Զահի Հավասը։