Կարծում եմ՝ հարցը պետք է լուծվի հանրային քննարկման միջոցով. Արաբկիրի համայնքապետը՝ Սունդուկյան փողոցի կայանատեղիների պակասի մասին


22:00 , 6 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Խնդիրը ՃՈ-ի դաշտում է։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պետք է լսեն շահագրգիռ կողմերի առաջարկները և որոշում կայացնեն՝ ինչպես լուծել հարցը։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն՝ անդրադառնալով Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի կայանատեղերի պակասի խնդրին։

Հիշեցնեք, որ որոշ ժամանակ առաջ ՃՈ-ն հատուկ մեքենայի օգնությամբ Սունդուկյան փողոցից հեռացրել էր մայթին կայանած ավտոմեքենաները։ Սունդուկյան փողոցի բնակչուհիներից մեկն ահազանգել էր, որ փողոցի բնակիչները մեքենան կայանելու տեղ չունենալու պատճառով են կայանում մայթին։ Բնակչուհին առաջարկել էր փողոցը դարձնել միակողմանի՝ այդպիսով բնակիչները կկարողանան մեքենան կայանել փողոցի մյուս հատվածում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ